top of page
rroggero5

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԶԱՎԱԿԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՑԵԶԱՐ ԲԱԼԱԲԱՆ


ԵՍ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԱՏՈՂ ՄՈԼԵՌԱՆԴ ՀԱՅ ՉԵՄ,և ԽՈՐԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ԱՄՓՈՓԵԼ ՈՐՈՇ ԲԱՆԵՐ։


ԵՍ ՇԵՄ ԺԽՏՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՁԱՌԴԵՐԸ, ՀԱՏԿԱՊԵՍ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ։ԵՍ ՉԵՄ ԺԽՏՈՒՄ ՈՐՈՇ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ։ ԵՍ ՉԵՄ ԺԽՏՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ,ԵՐԲ ԱՆԳԼԻԱԿԱՆ, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, ԻՏԱԼԱԿԱՆ և ՀՈՒՆԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԷԻՆ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ։ԵՍ ՇԵՄ ԺԽՏՈՒՄ ՄՈՒՍՏԱՖԱ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԵԼ ՓՐԿԵԼՈՒ ԱՅՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ՓՐԿԵԼ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՏԱՊԱԼՈՒՄԻՑ ՀԵՏՈ։ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ ՆԱև ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՌՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՍԱԿԱՅՆ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ։



ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԹՇՆԱՄՈՒՆ ՃՆՇԵԼԸ ՇԷ ,ԱՅԼ ՏԱՐԲԵՐՎՈՂ և ԱՆՀԱՐՄԱՐ ՀԱՄԱՐՎՈՂ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՑՈՒՄՆ Է, ՈՐՆ ԱՊՐՈՒՄ և ՄԻՇՏ ԱՊՐԵԼ Է ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՆՈՅՆԻՍԿ ՄԻՆՉ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ։ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԷԹՆԻԿ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 75%֊Ը ՎԵՐԱՑՎԵԼ Է, ՈՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ 60%֊ԻՆ։

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՆԱև ԻՄ ԸՆՏԱՆԻՔԻՆ։ ՄԱՅՐԱԿԱՆ ՊԱՊՍ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶԻՆՎՈՐ ԷՐ։ՆԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՍՏԱՑԵԼ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԴԻԱՐԲԱՔԻՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԻՐ

ԾՆՈՂՆԵՐՆ։ ԵՐԲ ՆԱ ԺԱՄԱՆԵԼ Է ,ՏԵՍԵԼ Է ,ՈՐ ԻՐ ՏՈՒՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է ՀԱՐևԱՆԸ և ԸՆՏԱՆԻՔԻ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼ ԵՆ։

ԾՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄՈՐԹՎԵԼ ԷԻՆ, ԻՍԿ ՔՈՒՅՐԵՐԻՑ ՈՉ ՈՔ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ։ ԱՅԴ ԱՄԵՆԸ ՏԵՍՆԵԼՈՎ ՆԱ ՀԵՏ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԻՐ ԶՈՐԱՄԱՍ և ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ ԱՆՑ ԻՄԱՆՈՒՄ Է ՈՐ ԻՐ ԶՈՐԱՄԱՍԻ ԲՈԼՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՍԿ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ՍԱՌՆԱՍՌՏՈՐԵՆ և ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԻ։

ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԱՆՑ ՆԱ ՊԱՏԱՀԱԲԱՐ ԳՏՆՈՒՄ Է ԻՐ ՔՈՒՅՐԵՐՑ ՄԵԿԻՆ, ՈՎ ԱՅԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՑԵԼ ԷՐ ԽԵԼՔԸ և ԴԱՐՁԵԼ ՀԱՄՐ։ՆՐԱՆ ԳՑԵԼ ԷԻՆ ՄՅՈՒՍ ԴԻԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՓՈՍԸ,ՄՏԱԾԵԼՈՎ, ՈՐ ՆԱ ՄԱՀԱՑԱԾ Է։ԲԱՅՑ ՔԱՆԻ ՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆ ԹՈՒՐՔԻ ՅԱԹԱՂԱՆԸ ( ԹՈՒՐԸ) ՇԱՏ ԽՈՐԸ ՇԷՐ ՄՏԵԼ ,ՆԱ ՈՂՋ ԷՐ ՄՆԱՑԵԼ։

ԻՍԿ ՀԱՅՐԱԿԱՆ ՊԱՊՍ ՓՈԽԱՐԵՆԸ ՀԱՐՈՒՍՏ ՎԱՃԱՌԱԿԱՆ ԷՐ, ՈՎ ԱՊՐՈՒՄ ԷՐ ԳԱԶԻԱՆԹԵԲԻ ՄՈՏ ,ՆԱ ՀՈՂԱՏԻՐՈՋ ՈՐԴԻ ԷՐ և ՕՍՄԱՆՅԱՆ ԴԱՏԱՎՈՐ։

ՆՐԱՆ և ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՕԳՆԵԼ ԷՐ ԹՈՒՐՔ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԸՆԿԵՐԸ ՓՐԿՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ։ԱՅԴ ԹՈՒՐՔ ԸՆԿԵՐԸ ՀԱՄԱՐԵԼՈՎ ԱՆԱՐԴԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ, ՎՏԱՆԳԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ ԻՐ ԿՅԱՆՔԸ, ՊԱՊԻԿԻՍ և ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԺԱՆԴԱՐՄՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԵԿՑԵԼ ԷՐ ՀԱԼԵՊ։ ԱՅՍ ԲԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՊՍ ԹՈՒՐՔ ԸՆԿԵՐՈՋԸ Նվիրել էր ԻՐ ՀՈՂԵՐԸ, ԽԱՆՈՒԹՆԵՐԸ և ԻՐ ՏՈՒՆԸ։


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է և ԵՐԲԵՔ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ,ԹՈՒՐՔ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԾՐԱԳՐԵԼ և ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ԱՅՆ։ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱԹԱԹՈՒՐՔԸ ՄԻՇՏ ԺԽՏԵԼ Է ԱՅՆ ,ԻՆՉԸ ՄԻՆՉև ՕՐՍ ԱՆՈՒՄ Է ՆԱև ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ և ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ՄԱՍԸ։


ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ և ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԺԽՏԵԼ ԱՅՍ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԱՍԱՅԱԿՆ ԿՈՏՈՐԱԾԸ ,ԱՅԼԱՊԵՍ ՄԻՇՏ ԿՄՆԱՆ ՆԵՐԿՎԱԾ ՄԵԿ ՄԻԼԻՈՆԻՑ ԱՎԵԼ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՎ։



Թարգմանիչ Աննա Մկրտիչյան

Comments


bottom of page