top of page
Immagine del redattoreLetizia Leonardi

Ականավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ նոյեմբերի 27-ին Հայաստանում կմեկնարկի Զինվորի տա


ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ Հայաստանում կմեկնարկի Զինվորի տան Armenia 301 նոր նախագ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղվել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Հաղորդագրության տեքստում ասվում է, որ 2022 թվականի նոյեմբերի 27-28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ տեղի են ունենալու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը:

«Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ նոյեմբերի 27-ին կմեկնարկի Զինվորի տան նոր՝ Armenia 301 նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ Զինվորի տան շուրջ, որպեսզի կարողանանք շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։ Armenia 301 նախագծի հիմքը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է՝ ստեղծագործություն, որ 100 տարի առաջ դարձավ հույսի, հավատի, արևշատության ու միասնականության խորհրդանիշ և ուղերձ՝ դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի համար: Զինվորի տունն առաջարկում է համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին համախմբվել, միասնաբար ստեղծել կտավի կրկնօրինակը՝ այդպիսով մասնակից դառնալով հայրենիքի պաշտպանների բարեկեցիկ ապագայի ստեղծման գործին»,-նշվում է տեքստում:

Համերգին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Որպես մենակատար նվագախմբի հետ հանդես կգա հայազգի հանրահայտ մեներգչուհի, Մեծ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:

Համերգի տոմսերից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Նոյեմբերի 28-ին ունկնդրին կներկայացվեն ռուս կոմպոզիտորներ Ս. Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Պ. Չայկովսկու Թիվ 5 սիմֆոնիան, մենակատար` միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Կլյուչկո (դաշնամուր Համերգի կազմակերպիչն է «Արվեստ 23» ՀԿ-ն:

Comments


bottom of page